Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Նյարդաբանություն

Ինչու պետք չէ թերագնահատել միկրոինսուլտը. news.am

Ինչու պետք չէ թերագնահատել միկրոինսուլտը. news.am

Շատերին թվում է, որ միկրոինսուլտը շատ փոքր խնդիր է, եւ սարսափելի ոչինչ դրա մեջ չկա: Իրականում, ամեն ինչ այնքան էլ այդպես չէ: Ինչպես նշում են Ինսուլտի ամերիկյան ասոցիացիայի մասնագետները, միկրոինսուլտներն ավելի ճիշտ կլիներ «նախազգուշացնող ինսուլտ» անվանել, եւ դրանք այնքան էլ անվտանգ չեն:

 

Ե՛վ միկրոինսուլտը, ե՛ւ ինսուլտը տեղի են ունենում գլխուղեղի արյան շրջանառության խաթարման պատճառով: Որպես կանոն, պատճառը թրոմբն է:  Բալթիմորի Մերսի բժշկական կենտրոնի նյարդաբան Խոուի Ժենգի խոսքով՝ ե՛ւ միկրոինսուլտի, ե՛ւ ինսուլտի դեպքում ախտանիշները նույնն են: Դրանք են՝ հանկարծակի թուլությունը, վերջույթների թմրածությունը, խոսակցական բարդությունները, բալանսի ու կոորդինացիայի կորուստը, տեսողական խանգարումները եւ այլն:

 

Միակ տարբերությունը լիարժեք ինսուլտի եւ միկրոինսուլտի միջեւ այն է, որ միկրոինսուլտի դեպքում արյան շրջանառության խցանումը կարճատեւ է, եւ ժամանակի ընթացքում ախտանիշներն անցնում են: Սակայն միկրոինսուլտի հիմնական վտանգը կարող է լինել ինսուլտի նախաբանը: Բժիշկ Ժենգի խոսքով՝ ինսուլտի հավանականությունը շատ բարձր է միկրոինսուլտից հետո մի քանի ժամվա ընթացքում՝ հատկապես այն դեպքում, եթե մարդը տառապում է դիաբետով, սրտի որեւէ հիվանդությամբ կամ զարկերակային բարձր ճնշմամբ: Ինսուլտի ամերիկյան ասոցիացիայի տվյալներով՝ միկրոինսուլտ տարած ամեն 3-րդ մարդը մոտ մեկ տարվա ընթացքում նաեւ ինսուլտ է տանում:

 

Ավելի վաղ ընդունված էր կարծել, որ միկրոինսուլտն ուղեղին զգալի վնաս չի հասցնում, սակայն վերջերս Բիրմինհեմի համալսարանի մասնագետները պարզել են, որ միկրոինսուլտի պատճառով ի հայտ եկած կոգնիտիվ խանգարումները կարող են տարիներ տեւել:  Իսկ հետտրավմատիկ սթրեսը երբեմն կարող է բացասաբար անդրադառնալ կյանքի որակի վրա:

 

Այսպիսով, մասնագետները խորհուրդ են տալիս չանտեսել միկրոինսուլտը (մանավանդ, որ Դուք ինքնուրույն չեք կարողանա տարբերել այն ինսուլտից), եւ դրա առաջին իսկ ախտանիշների դեպքում դիմել հիվանդանոց, որտեղ բժիշկները ՀՏ-ի կամ ՄՌՏ-ի միջոցով կպարզեն, արդյոք ուղեղում թրոմբ կա: Դա կօգնի խուսափել ուղեղի լուրջ վնասվածքներից (հատկապես եթե պարզ դառնա, որ այն միկրոինսուլտ չէ, այլ` ինսուլտ) եւ հաշմանդամությունից:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. healthvesti.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա ԷՆՄԳ. nairimed.com
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա ԷՆՄԳ. nairimed.com

Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է...

Ախտորոշում
Գլխի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
Գլխի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am

Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։

ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...

Ախտորոշում
Գլխուղեղի ցնցում․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am
Գլխուղեղի ցնցում․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am

Գլխուղեղի ցնցումը գանգուղեղային վնասվածքի ամենաթեթև ձևն է։ Այն առաջանում է գլխի վնասվածքի ժամանակ։ Վնասվածքից անմիջապես հետո հիվանդը կարճատև կորցնում է գիտակցությունը, այնուհետև առաջանում են...

Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա. nairimed.com
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա. nairimed.com

Եթե առկա են մկանների ոչ կամային կծկումներ, վերին և ստորին վերջույթների թուլություն, թմրածություն, մկանային հոգնածություն, մկանային զանգվածի նվազում և վերջույթների հետ կապված այլ գանգատներ...

Ախտորոշում
Իշիաս (նստանյարդի բորբոքում). armeniamedicalcenter.am
Իշիաս (նստանյարդի բորբոքում). armeniamedicalcenter.am

Գոտկատեղում և ոտքերում հիվանդագին զգացողությունների պատճառ է նյարդային վերջույթների ճնշումը: Ճնշումը չի ախտահարում նստաներվը, սակայն կարող է լուրջ բարդություններ առաջացնել...

Նևրինոմա. armeniamedicalcenter.am
Նևրինոմա. armeniamedicalcenter.am

Նևրինոման բարորակ ուռուցք է, որը զարգանում է նյարդային հյուսվածքից: Տեղակայումից և չափերից կախված` այն առաջացնում է տարբեր ախտանշաններ: Կարող է լինել գլխում, ողնաշարում...

Մկանային սպազմ. armeniamedicalcenter.am
Մկանային սպազմ. armeniamedicalcenter.am

Մկանային սպազմը (մկանային ցնցում) մկանների լարվածության արդյունքում նրանց կծկումն է: Սպազմն ակամա է, կարող է լինել օրվա տարբեր ժամերին, ընդունակ է որոշ ժամանակ անշարժացնել մարդուն...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Միասթենիա. armeniamedicalcenter.am
Միասթենիա. armeniamedicalcenter.am

Միասթենիան նյարդաբանական հիվանդություն է, որի ժամանակ դիտվում է մկանային թուլություն, որն առավել արտահայտվում է երեկոյան: Ախտահարվում են մկանային տարբեր խմբեր՝ վերջույթների, իրանի, աչքերի, կոկորդի...

Ինչպես խուսափել կաթվածից. erebunimed.com
Ինչպես խուսափել կաթվածից. erebunimed.com

Ինչպես խուսափել կաթվածից. ամեն ինչ սկսվում է կանխարգելումից: Հայաստանում տարեկան 20 000 մարդ կաթված է ունենում: Ամեն տարի 7000 մարդու կաթվածն ախտորոշվում է առաջին անգամ...

Ողնաշար-ողնուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am

Ողնաշար-ողնուղեղային վնասվածքների տեսակները։

Ողնաշար-ողնուղեղային վնասվածքները կարելի է բաժանել երկու խմբի...

Վիրաբուժություն
Վերտեբրոպլաստիկա. նյարդավիրաբույժ Աղասի Կոչկանյան. armeniamedicalcenter.am
Վերտեբրոպլաստիկա. նյարդավիրաբույժ Աղասի Կոչկանյան. armeniamedicalcenter.am

Ինչպե՞ս կբնորոշեք վերտեբրոպլաստիկան


Վերտեբրոպլաստիկան տարբեր ախտաբանական գործընթացների հետևանքով փոփոխված ողի...

Վիրաբուժություն
Ողնաշարի ուռուցքներ․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am
Ողնաշարի ուռուցքներ․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am

Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները


Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...

Ուռուցքաբանություն
Ինչպես կանխարգելել կաթվածը. erebunimed.com
Ինչպես կանխարգելել կաթվածը. erebunimed.com

Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...

Բժշկի ընդունարանում
Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am
Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am

Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը

Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...

Վիրաբուժություն Բժշկի ընդունարանում
Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am
Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am

Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան

Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...

Վիրաբուժություն Բժշկի ընդունարանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ